Ծնունդդ շնորհավոր, ամենահիասքանչ հայրիկ. Կուրնիկովան Իգլեսիասի և երեխաների հետ «բացառիկ» ընտանեկան լուսանկար է հրապարկել

40-ամյա նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովան հուզիչ կերպով շնորհավորել է սիրելիին՝ երգիչ Էնրիկե Իգլեսիասին, ծննդյան օրվա առթիվ։ Իսպանացի երաժիշտը դարձավ 47 տարեկան, գրում է cosmo.ru-ն։

Սիրահարները միասին են ավելի քան 20 տարի, բայց միևնույն ժամանակ հակված են ի ցույց չդնել իրենց անձնական կյանքը։ Թենիսիստուհուն հաջողվել է իր առաջին հղիությունը թաքցնել ընդհուպ մինչև ծննդաբերություն։ Զույգի երկվորյակներ Նիկոլասը և Լյուսին ծնվել են 2017 թվականին։ Երեք տարի անց Աննան և Էնրիկեն կրկին ծնողներ են դարձել. նրանք աղջկան անվանակոչել են ռուսական Մաշա անունով։

Կուրնիկովան ժամանակ առ ժամանակ ցույց է տալիս երեխաներին, սակայն վերջին անգամ Իգլեսիասի հետ լուսանկար է հրապարակել կրտսեր դստեր ծնունդից հետո։ Ուստի սիրելիի և երեխաների հետ ընտանեկան նոր լուսանկարը իսկական նվեր է դարձել երկրպագուների համար։

Կադրում Կուրնիկովան և Իգլեսիասը երեխաների հետ նստած են սիզամարգին՝ ժպտալով և վայելելով ընտանեկան իրական երջանկության պահը։ Երգիչը համբուրում է ավագ դստերը:

«Ծնունդդ շնորհավո՛ր, ամենահիասքանչ հայրի՛կ: Մենք անսահման սիրում ենք քեզ»,- գրել է Կուրնիկովան: