Ժաննա Բուդուլյանն ու Առուշ Առուշանյանը Ֆրանսիայի հրապարակից լուսանկարներ են հրապարակել

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն, ով ակտիվ մասնակցում է ընդդիմադիր թևի բողոքի ակցիաներին, լուսանկար է հրապարակել  Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ: Ֆրանսիայի հրապարակում արված լուսանկարները Ժաննա Բուդուլյանն ու Առուշ Առուշանյանը հրապարակել են իրենց սոցիալական ցանցերի էջերի սթորիներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում Բուդուլյանն անդրադարձել էր բողոքի ակցիաներին իր  մասնակցությանը՝ պատասխանելով. ««Ես որևէ կերպ ոչինչ չեմ քարոզում, աշխատում եմ շատ զգույշ լինել ու չդրդել որևէ գործողությունների և չեմ պարտադրում իմ կարծիքը որևէ մեկին, ես ընդամենը բարձրաձայնում եմ իմ կարծիքը, իսկ դատողություններն ու հետևությունները թողնում եմ մարդկանց»,- ասել է Ժաննա Բուտուլյանը»: