«Եվրատեսիլ 2022». Ռոզա Լինը եզրափակչում է

Ավարտվել է «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի մրցութային մասի փակումն արեց Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը: Նա հրաշալի ելույթ ունեցավ իր Snap երգով և անցավ եզրափակիչ փուլ։

Կիսաեզրափակչին նաև ներկա է եղել «Մանկական Եվրատեսիլ 2021» թվականին՝ Հայաստանը ներկայացնող և հաղթող Մալենան, ով ողջունեց բոլորից և նշեց, որ դեկտեմբերին սիրով սպասում է բոլորին Հայաստանում։

Հիշեցնենք, որ եզրափակիչը կայանալու է մայիսի 14–ին։