Metallica ռոք խմբի երկրպագուհին ծննդաբերել է Բրազիլիայում խմբի համերգի ժամանակ։ Ջոյս Ֆիգեյրոն, որը հղիության 39-րդ շաբաթում էր, ծննդաբերել է մայիսի 7-ին, երբ խումբը համերգ էր տալիս Կուրիտիբայում, հայտնում է NME-ն:
Երեխան ծնվել է Enter Sandman հիթի հնչյունների ներքո։ Երեխային անվանել են Լուան։
Ֆիգեյրոն Instagram-ում կիսվել է որդու լուսանկարով և խոստովանել, որ շոուի ավարտին ընդամենը երեք երգ էր մնացել, երբ ինքը ծննդաբերել է։
«Ամեն անգամ, երբ գնում եմ համերգի, անպայման ինչ-որ բան է պատահում, բայց կարծում եմ, որ այս անգամ ինքս ինձ գերազանցեցի»,- կատակել է կինը:
NME-ի փոխանցմամբ՝ Metallica-ն իմացել է դեպքի մասին և երկրպագուհու գրառումը տեղադրել իրենց Stories-ում։