Աստղագուշակ մայիսի 11-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շփումներին ընտրողաբար է պետք մոտենալ: Օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի, բայց տրամադրությունը կարող են փչացնել տհաճ զրույցները, ինչ-որ մեկի կտրուկ նկատողությունները: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր սովորաբար քննադատում են ձեզ, անտեղի խորհուրդներ են տալիս: Նման մարդիկ այսօր հեշտությամբ կշեղեն ձեզ կարևոր գործերից:

Օրը հարմար կլինի ուսման, ինչպես նաև դիտողունակություն, մանրուքներին ուշադրություն պահանջող ցանկացած առաջադրանք լուծելու համար: Դուք կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից ու ճիշտ եզրահանգումներ կանեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ցանկացած կարևոր հարց արժե քննարկել օրվա առաջին կեսին: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Ինտուիցիան կհուշի, որ դրանց արժե համաձայնությամբ պատասխանել, և այն չի սխալվի:

Օրվա երկրորդ կեսը կարող է հոգնեցնող թվալ: Դա կապված կլինի նրա հետ, որ հուզական դաշտը լարված կլինի, և ձեր արձագանքը նույնիսկ աննշան իրադարձություններին շատ սուր կլինի: Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից: Հանգստացեք, փոխեք միջավայրը. այդ ամենը ձեզ օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հրաշալի կլինի գործերում նախաձեռնող լինելու և լավ ծանոթ մարդկանց նոր բան առաջարկելու համար: Ձեր գաղափարները շատերին դուր կգան: Եթե դրանց իրագործման համար օգնականների կարիք ունենաք, նրանց գտնելը դժվար չի լինի: Լավ կանցնեն բանակցությունները, պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպումները:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, սեփական զգացմունքներից էլ գլուխ կհանեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը լավ կդասավորվի, եթե ձեզ հաջողվի պահպանել ինքնատիրապետումը: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել, վեճերի մեջ չներքաշվել, եթե դրանցից կարելի է խուսափել: Ցանկացած լուրջ հարցի քննարկում արժե հետաձգել օրվա երկրորդ կեսին. այդ ժամանակ փոխզիջման հասնելն ավելի հեշտ կլինի:

Դուք լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում, երևակայություն պահանջող գործերից: Ձեզ մոտ առաջ եկած գաղափարները շրջապատողներին միանգամից դուր չեն գա: Բայց շուտով քննադատորեն տրամադրված մարդիկ կփոխեն իրենց կարծիքը: Օրվա երկրորդ կեսին շատերը կհասկանան, որ դուք շատ բաների եք ունակ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը վառ ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածում կարող եք ստանձնել բարդ գործերը. դուք անպայման հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Կհաջողվի լուծել հին խնդիրները, ուղղել ավելի վաղ գործած սխալները: Դրանից հետո դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք:

Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Կասկած չկա, որ դուք այն կստանաք: Այդ հատվածը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների համար: Դրանք ձեզ կօգնեն դրական տրամադրվել: Սիրահարված Առյուծներին ռոմանտիկ անակնկալներ են սպասվում, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ լավ կդասավորվի: Բայց դուք կարող եք չափազանց սուր արձագանքել մանրուքներին, անհանգստանալ մի բանի համար, ինչին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք դրական տրամադրվել: Եթե դա ստացվի, ապա դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չէիք նկատել:

Գործնական շփումներին ընտրողաբար մոտեցեք: Աշխատանքին ու բիզնեսին, արժեքավոր ունեցվածքին վերաբերող հարցերում արժե վստահել միայն լավ ծանոթ մարդկանց: Արժե զգուշանալ, եթե ինչ-որ մեկը համառորեն փորձի հետաքրքրել ձեզ խոստումնալից, բայց ռիսկային գաղափարներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր զրույցների և այն հարցերը քննարկելու համար, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Ձեզ համար հեշտ չի լինի ինքնատիրապետումը պահպանելը, հատկապես՝ այն մարդկանց հետ շփումներում, որոնք սիրում են քննադատել և ամեն անգամ իրենց նրբանկատ չեն պահում: Մի փոքր սպասեք. օրվա երկրորդ կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա:

Չնայած դժվարություններին, որոնք կարող են առաջանալ՝ դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու լավատեսությունը: Դա կօգնի գլուխ հանել գործերից. դուք առաջին անհաջողություններից հետո չեք նահանջի և անպայման կհասնեք ձեր ուզածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, որոնք օգտակար ու ճիշտ կլինեն: Հենց դրանց շնորհիվ դուք աշխատանքի հետ կապված ճիշտ որոշումներ կընդունեք ու չեք ընկնի թշնամիների լարած թակարդը: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա ու հետաքրքիր մտքեր կտան:

Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, բայց ձեզ բացարձակ չի անհանգստացնի ակնհայտ թվացող բաները ևս մեկ անգամ բացատրելու անհրաժեշտությունը: Օրվա վերջին բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ամեն ինչ ճիշտ եք անում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը հարմար կլինի գործնական հանդիպումների համար: Եթե համախոհների կարիք ունենաք, առանց դժվարության նրանց կգտնեք, այդ թվում՝ նաև այն մարդկանց շրջանում, որոնցից շատ բան է կախված: Նրանք, ովքեր ձեզ նախկինում թերագնահատել են, կհասկանան, որ շատ են սխալվել: Ոչ վաղ անցյալի թշնամիներն էլ կուզենան ձեր կողմն անցնել: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց հետ գործ ունենալ:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի ինքնուրույն աշխատանքի համար, հատկապես՝ ստեղծագործական բնույթի: Համարձակ գաղափարներ կունենաք: Դրանք ինչ-որ մեկի հետ քննարկելուց առաջ արժե ինչպես հարկն է մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հազիվ թե ուզենաք բարդ ու կարևոր գործերը ստանձնել օրվա առաջին կեսին, բայց արժե հենց այդպես էլ վարվել: Այդ հատվածը կարող է շատ արդյունավետ լինել, և դուք շատ բան կհասցնեք, եթե չծուլանաք ու դատարկ բաների վրա չշեղվեք: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, որոնց հետևելով՝ նկատելիորեն կհեշտացնեք ձեր կյանքը:

Օրվա երկրորդ կեսը հանգստի ու հաճելի շփումների ժամանակ կլինի: Կարող եք այցելել ընկերներին կամ նրանց հյուր կանչել: Հավանական են հարազատներից մեկի հետ կապված լավ նորություններ, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հոգսեր սպասվածից շատ կլինեն. ծրագրված գործերին կավելանան նորերը: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները, զբաղվել մեկ ուրիշի համար կարևոր բանով: Չնայած նրան, որ օրը բավական լարված կանցնի, դուք կպահպանեք լավ տրամադրությունը: Դա կօգնի լեզու գտնել շրջապատողների հետ. դուք ոչ մեկի վրա չեք բարկանա, բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք:

Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Ինտուիցիան կօգնի բարդ ֆինանսական հարցերը լուծելիս: Օրվա երկրորդ կեսի համար ուղևորություններ կարող եք ծրագրել. դրանք հաջող կանցնեն, վառ տպավորություններ կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն անսպասելի իրադարձություններ կբերի: Չզարմանաք, եթե ստիպված լինեք փոխել ծրագրերը, ոտքի վրա որոշումներ ընդունել: Հուզվելու կարիք չկա. ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի, ինտուիցիան էլ կհուշի, թե ինչպես է լավ գործել: Դուք կնկատեք այն, ինչը վրիպել է ուրիշների աչքից, և դա կօգնի կողմնորոշվել նոր իրավիճակում:

Օրվա առաջին կեսին ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, իսկ հետո դա անելը կդժվարանա: Բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու, կոնֆլիկտներից խուսափելու ձևը: Հնարավոր է՝ հաջողվի վերականգնել այն կապերը, որոնց ավարտի համար զղջում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: