Ֆիլիպ Կիրկորովը Թուրինում գաղտնի կմասնակցի «Եվրատեսիլ 2022»-ին

Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ցանկանում է գաղտնի մասնակցել Իտալիայի Թուրին քաղաքում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթին:  Դրա համար արտիստը սովորական հանդիսատեսի տոմս է գնել:

«Եվրատեսիլ 2022»-ի կազմակերպիչների որոշմամբ Ռուսաստանը չի մասնակցում մրցույթին: Բացի այդ, ռուսական պատվիրակություններին արգելված է մեկնել համերգներին: Teleprogramma.pro-ի փոխանցմամբ՝ Կիրկորովը տոմս է գնել 350 եվրոյով:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակից փուլը տեղի կունենա մայիսի 14-ին։