Պրոդյուսեր Եվգենի Մորոզովը հայտնել է, որ ռուս արտիստներին, ովքեր աջակցել են Դոնբասում հատուկ գործողությանը, կարող են արգելել ելույթ ունենալ Եվրոպայում:
Այդպիսի արտիստներից են Դիմա Բիլանը, Սերգեյ Շնուրովը և Պոլինա Գագարինան։ «Բասկով, Գազմանով, Շնուրով, Գագարինա, Բիլան, Լազարև. նրանց թույլ չեն տա Եվրոպայում դահլիճ վարձել: Նրանք կարող են մոռանալ արտասահմանի մասին»,- մեջբերում է Մորոզովի խոսքերը Դաշնային լրատվական գործակալությունը: