Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» ֆիլմը Իտալիայում մասնակցում է միանգամից երկու կինոփառատոնի

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում մասնակցում է միանգամից երկու կինոփառատոնի: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Ֆիլմն ընդգրկվել է Միլանի 29-րդ Sguardi Altrove International Film Festival Կանանց կինոյի միջազգային փառատոնին: Սա հեղինակավոր կինոփառատոն է, որը կանցկացվի 2022թ. մայիսի 10-ից-15-ը: «Ժառանգի» ցուցադրությունը կկայանա մայիսի 11-ին ANTEO PALAZZO DEL CINEMA կինոթատրոնի ABANELLA կինոդահլիճում:

«Ժառանգը» ֆիլմն ընդգրկվել է ևս մի իտալական փառատոնի մրցութային ծրագրում: Այն մասնակցելու է Միլանում սեպտեմբերին անցկացվելիք «Մետրոպոլիս» կինոփառատոնին (Metropolis Film Festival):