Ինչ է իրականում մտածում Փիթ Դևիդսոնի մայրը Քիմ Քարդաշյանի մասին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և կատակերգու, դերասան Փիթ Դևիդսոնի հարաբերությունները նոր մակարդակի են անցել։ Զույգը հանդիպում է անցյալ տարվա հոկտեմբերից, և այս ընթացքում շատ բան է տեղի ունեցել՝ առաջին ժամադրություն, առաջին արձակուրդ Բահամյան կղզիներում, առաջին համատեղ «ելույթը» Met Gala-ի կարմիր գորգին և նույնիսկ առաջին վեճը սիրելիի նախկին ամուսնու հետ։

Այս ամիսների ընթացքում Քիմը ծանոթացրել է Փիթին իր ընտանիքի ու երեխաների հետ, Փիթն էլ, իր հերթին, Քիմին ծանոթացրել է մոր՝ Էմիի հետ։

Ինչպես պարզվել է, Էմի Դևիդսոնն ուղղակի պաշտում է Քիմ Քարդաշյանին։ «Նա կարծում է, որ Քիմը կատարյալ է իր որդու համար և թքած ունի փառքի կամ փողի վրա»,- Hollywood Life-ին ասել են մոտ աղբյուրները։ Էմին նաև խոստովանել է, որ երբեք չի տեսել, որ ինչ-որ մեկը նման սիրով ու հարգանքով վերաբերվի իր որդուն։

Պարզվել է նաև, որ Էմին սիրում է երեխաների դաստիարակության հարցում խորհուրդներ տալ Քիմին, չնայած այն հանգամանքին, որ նա կարծում է՝ Քիմը կատարյալ մայր է:

Ի դեպ, ինքը՝ Քիմը, իր հնարավոր սկեսուրին նույնքան լավ է վերաբերվում, որքան սիրելիին։ Օրինակ՝ Մայրերի օրն աստղը նրան հսկայական ծաղկային կոմպոզիցիա է նվիրել՝ նույնիսկ չզգուշացնելով Փիթին այդ մասին։