«Ավատար 2»-ի թրեյլերը YouTube-ում ռեկորդ է սահմանել դիտումների թվով

«Ավատար» ֆրանշիզայի երկրորդ մասի թրեյլերը դիտումների քանակով ռեկորդներ է սահմանում YouTube վիդեո ծառայության համար:

Տեսանյութը մեկ օրում դիտվել է 148 միլիոն անգամ: Թրեյլերը Չինաստանում դիտել է 23 միլիոն մարդ, հայտնում է Disney-ը:

«Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 14-ին: Նախատեսվում է նկարահանել նաև 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը։