Դերասան Ջեյմս Կրոմվելը սոսնձել է իրեն սրճարանի նստարանին

«Կանաչ մղոն» ֆիլմի աստղը PETA-ի ակցիայի շրջանակներում իրեն սոսնձել է Նյու Յորքի Starbucks-ի նստարանին, գրում է Washington Post-ը:

Այդ կերպ նա դեմ է արտահայտվել ըմպելիքի մեջ բուսական կաթի թանկացմանը:

«Ավելի քան 13,000 հաճախորդներ խնդրել են ձեզ, մենք ևս խնդրում ենք դադարեցնել բարձրացնել վեգան կաթի գինը: Ե՞րբ եք դադարելու հարստանալ, քանի դեռ հաճախորդները, կենդանիները և բնությունը տուժում են»,- ասել է 82-ամյա արտիստը տեսախցիկների առաջ: