«Վենոմ»-ի աստղը երրորդ երեխային է սպասում

Դերասանուհի Միշել Ուիլյամսը հայտարարել է, որ սպասում է երրորդ երեխային։ Հոլիվուդյան հայտնի դերասանուհին հղի է ռեժիսոր Թոմաս Քեյլից:

Ուիլյամսը հայտնվել է Variety ամսագրի նոր համարի շապիկին և հրատարակչությանը տված հարցազրույցում խոսել ընտանիքում մոտալուտ համալրման մասին:

Միշել Ուիլյամսն ունի նաև որդի՝ Հարթը՝ ծնված 2020 թվականին Թոմաս Քեյլից, և 16-ամյա դուստրը՝ Մաթիլդան, դերասան Հիթ Լեջերից, ով մահացել է 2008 թվականին: