Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը տեսանյութ է հրապարակել Դոնբասից, որտեղ այժմ տեղի են ունենում ռազմական գործողություններ։ Երգիչը մեկնաբանել է Դոնբաս մեկնելու պատճառը նշելով, որ ինքն այնտեղ է արդկանց ծանր օրերից շեղելու համար։ Լեպսը հայտնել է, որ ծրագրում է երգել հոսպիտալներում՝ վիրավորների համար։
«Հոսպիտալներ կգնանք, կայցելենք վիրավորված տղաներին, երեխաներին ու մարտիկներին։ Նրանց երջանկություն կմաղթենք, սկավառակներ կնվիրենք ու գումար կտանք»,- ասել է Լեպսը։
Հրապարակումը արժանացել է բուռն մեկնաբանությունների, որտեղ մարդիկ շնորհակալական խոսքեր են հղել նման քայլի համար:
Посмотреть эту публикацию в Instagram