Աստղագուշակ մայիսի 13-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Որոշումների հարցում մի շտապեք: Ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն, և ձեզ ժամանակ է պետք գալու՝ գլուխ հանելու համար, թե ինչն ինչոց է: Չեն բացառվում տարաձայնությունները աշխատավայրում, վեճերը գործընկերների հետ: Ամեն անգամ հեշտ չի լինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ էիք: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաջող կդասավորվի:

Արժե ուշադրություն դարձնել մանրուքներին: Եթե նկատեք այն, ինչ աչքի չի զարնում, ապա ճիշտ պատասխաններ կստանաք շատ հարցերի, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն սկսեք կարևոր գործերից. դրանցից կկարողանաք զարմանալիորեն արագ գլուխ հանել: Ձեր շատ համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Հին ընկերները հաճույքով կաջակցեն ձեզ, նոր ծանոթներին էլ ստիպված չեք լինի երկար խնդրել օգնություն ստանալու համար: Չեն բացառվում հանդիպումները, որոնցից երկար ու արդյունավետ համագործակցություն կսկսվի:

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի ընթացիկ առաջադրանքների, ինչպես նաև փաստաթղթերի, պաշտոնական հարցումներ կազմելու, պետկազմակերպությունների հետ կապեր հաստատելու համար: Անձնական գործերն այդ հատվածում երկրորդ պլան կանցնեն, և որոշ Ցուլերի դա կվշտացնի: Սակայն մտերիմների հետ հարաբերությունները ջերմ ու ներդաշնակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին ոչ մի տեղ մի շտապեք: Դա հարմար ժամանակ կլինի առանց ավելորդ շտապողականության ավելի վաղ սկսածն ավարտելու, գործերում կարգուկանոն հաստատելու, անպիտան դարձած բաներից ազատվելու համար: Կարևոր որոշումները դուք ինքնուրույն կընդունեք: Ոչ ոք չի կարողանա խճճել ձեզ կամ շեղել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հագեցած կլինի: Հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ ու հետաքրքիր զրույցներ: Որոշ Երկվորյակներ տեղեկատվություն կստանան, որը վաղուց էին սպասում: Չի բացառվում՝ որոշեք փոխել ծրագրերը, կենտրոնանալ լրիվ նոր բանի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք գործել փորձված մեթոդներով, ռիսկի չդիմել այնտեղ, որտեղ կարելի է խուսափել դրանից: Զգուշությունը հատկապես կարևոր կլինի գումարի հետ կապված հարցերում: Լավ է չշտապեք գործարքների ու գնումների հարցում: Օգտակար կլինի այն մարդկանց խորհուրդները լսելը, որոնք ձեզ լավ գիտեն:

Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար: Տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: Դուք կհասկանաք, թե ինչ կա այն մարդկանց հոգում, որոնց հետ առաջ չէր հաջողվում լեզու գտնել: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Խեցգետիններին: Այդ հատվածը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած նոր գաղափարներին: Առաջին հայացքից դրանք կարող են չափազանց ինքնատիպ ու համարձակ, իրականությունից հեռու թվալ: Բայց ավելի ուշ դուք կհասկանաք, թե ինչպես կարելի է իրագործել մտածածը: Կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները:

Օրվա երկրորդ կեսը անհանգիստ ու արդյունավետ կանցնի: Ամենայն հավանականությամբ, այդ հատվածում ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Դա բավական հոգնեցնող կթվա, բայց դուք սխալներ չեք անի, հրաշալի արդյունքների կհասնեք: Հավանական են նվերներ, դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Քչով մի բավարարվեք: Այսօր դուք շատ բանի կհասնեք, եթե լուրջ տրամադրվեք, ժամանակն էլ զուր չծախսեք: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա հաջողությամբ գլուխ հանել մի գործից, որին նախկինում ստիպված էիք մեծ ուժեր նվիրել: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք, այդ թվում՝ ազդեցիկ անձանց շրջանում:

Կարևոր կլինի գործնական ու անձնական հարաբերությունները չխառնելը: Ձեր համակրանքն ու հակակրանքը չպետք է ազդեն աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված որոշումների վրա: Օրը հարմար չի լինի նաև ընկերների հետ գործարքներ կնքելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պրովոկացիաներին մի տրվեք ու մի վիճեք այն մարդկանց հետ, որոնք կարծես հատուկ փորձում են փչացնել ձեր տրամադրությունը: Պարզապես հեռու մնացեք նրանցից, ում կողքին հանգստություն պահպանելը ձեզ համար բարդ է: Դա էլ բավարար կլինի լարված պահերից խուսափելու համար:

Օրը հարմար կլինի աշխատանքային հարցերը լուծելու համար: Դուք կնկատեք մանրուքները, որոնք վրիպել են ուրիշների աչքից, ոչինչ չեք մոռանա և իրար չեք խառնի: Հնարավոր են համագործակցության առաջարկներ: Դուք դրանց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար: Չեն բացառվում ռոմանտիկ հարաբերություններն աշխատավայրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածը հարմար չի լինի կարևոր որոշումներ ընդունելու կամ ծրագրերն արմատապես փոխելու համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Նույնիսկ հին ծանոթները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Բայց կոնֆլիկտներ ու վեճեր չեն առաջանա, եթե հանգստություն պահպանեք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Աստղերի աջակցությունն ավելի նկատելի կդառնա, իսկ հին ցանկությունների իրագործումը՝ հնարավոր: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, ռոմանտիկ ժամադրություններն էլ բացառապես հաջող կանցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք միաժամանակ մի քանի գործ չստանձնել: Այսօր ձեզ համար բարդ կլինի ոչ մի բան բաց չթողնելն ու իրար չխառնելը. ավելի լավ կլինի հետևողական գործեք: Հաճույքով կօգնեն հին ծանոթները: Բայց նրանք ամեն անգամ նրբանկատ չեն լինի, այնպես որ՝ տհաճ զրույցներից բոլոր Աղեղնավորները չեն կարողանա խուսափել:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա լուծել վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը: Այստեղ պետք կգա ձեր համառությունը: Դուք դժվարությունների առաջ չեք նահանջի, կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե սկզբում պայմաններն անհաջող դասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուշադրություն դարձրեք ձեզ համար թանկ մարդկանց: Մտերիմներն այսօր ձեր հոգատարության կարիքը կունենան. արժե նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել: Աշխատեք չխախտել ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունները: Դա հեշտ չի լինի, քանի որ անսպասելի իրադարձությունները կարող են խառնել ձեր ծրագրերը:

Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, և դուք անպայման գլուխ կհանեք բոլոր փորձություններից: Շատ Այծեղջյուրներ սպասվածից ավելիին կհասնեն: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա հասնել վաղուց դրված նպատակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կիսվեք գաղափարներով, պատմեք ձեր ծրագրերի մասին, համախոհներ փնտրեք: Այսօր դուք հնարավորություն կունենաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները: Որոշ Ջրհոսներ հնարավորություն կունենան մասնակցել շատ հեռանկարային ու խոստումնալից նախագծերի վրա տարվող աշխատանքին:

Հնարամտությունն ու ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ունակությունը այսօր ձեզ շատ պետք կգան: Դուք կտեսնեք հնարավորություններ, որոնք մեկ ուրիշը չի նկատել ու անմիջապես կօգտվեք դրանցից: Օրը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, պետկազմակերպություններին դիմելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Այսօր դուք ավելիին կհասնեք, եթե մնաք ստվերում, շուրջը բոլորին չպատմեք ձեր գաղափարների ու ծրագրերի մասին: Արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները: Հատկապես աշխատանքին ու բիզնեսին վերաբերող հուշումները ճշգրիտ ու ժամանակին կլինեն:

Հավանական են անսովոր հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Ձկներ կարող են շփվել այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: