Սուպերհերոսի մասին պատմող ֆիլմի նոր մասի՝ «Տոր․ Սեր և ամպրոպ»-ի ռեժիսոր Թայքա Վայտիտին զգուշացրել է ֆիլմաշարի երկրպագուներին անսպասելի սիրավեպի մասին, հայտնում է Gizmodo-ն։
Ըստ ռեժիսորի, երկրպագուների մեծամասնությունն ակնկալում է, որ սիրավեպ տեղի կունենա Քրիս Հեմսվորթի և Նատալի Պորտմանի կերպարների միջև։ «Չեմ կարող խոստանալ, որ այս ֆիլմում տեղի կունենա այն, ինչին սպասում են բոլորը»,- ասել է նա:
Ավելին, Վայտիտին ասել է, որ ինքն է ցանկացել ուսումնասիրել սիրո գաղափարը՝ ցույց տալ կերպարներ, որոնք հավատում են սիրուն:
«Թղթի վրա դա մի քիչ անհարմար է թվում, բայց կարելի է դա ցուցադրել կտրուկ կերպարներով հանճարեղ ֆիլմում, ինչպես նաև անել այն, ինչ չի ցանկանում սուպերհերոսի մասին ֆիլմերի ոչ մի երկրպագու՝ ցույց տալ, թե ինչպես են մարդիկ խոսում սիրո մասին, համբուրվում»,- ասել է ռեժիսորը:
«Տոր․ Սեր և ամպրոպ»-ը կթողարկվի 2022 թվականի ամռանը: