Հայտնի է, թե ինչու է Բրիթնի Սփիրսն այդքան հաճախակի մերկ լուսանկարներ տեղադրում

Երգչուհի Բրիթնի Սփիրսի մերկ լուսանկարներն այնքան շատ են, որ արդեն զարմանալի չէ, երբ նա նորն է տեղադրում որևէ մի հարթակում, սակայն ինչպես պարզ է դարձել, այս ամենն ունի իր պարզաբանումը։

Բրիթնիի սիրելին՝ Սեմ Ասգարին, HollywoodLife-ին տված հարցազրույցում նշել է, թե որն է այսքան մերկ լուսանկարներ տեղադրելու շարժառիթը:

«Բանն այն է, որ Բրիթնին ամբողջ 13 տարիների ընթացքում, երբ եղել է հոր խնամակալության տակ, ատել է իր մարմինը, այժմ ես նրա հետ պարապում եմ և նա շատ ուրախ է տեսնել արդյունքները և վերջապես հարմար է զգում իրեն իր մարմնում: Նա շատ է ոգևորվում երկրպագուների արձագանքից, որոնք նույնպես հավանում են Բրիթնիի փոփոխությունները»,- անկեղծացել է Սեմը։