RT (Russia Today) հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայկական ժողովրդական «Արաքս» անսամբլը քոչարի պար է կատարում Հայրենական մեծ պատերազմի ոչ պաշտոնական խորհրդանիշներից մեկի՝ «Կատյուշա» երգի հնչյունների ներքո։
Պարուհիները ձեռքներին պահում են Հայաստանի և Արցախի դրոշները։ Երգը կատարել է մանկական «Ձայնը» շոուի մասնակից Վիկտորյա Հովհաննիսյանը։
«Հուզիչ»,- տեսանյութը կարճ մակագրել է Սիմոնյանը։
Посмотреть эту публикацию в Instagram