Ամերիկյան հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը պատմել է, որ հիստերիայի մեջ է ընկել ու ժամերով լացել այն բանից հետո, երբ կոտրել է 1 մլն դոլար արժողությամբ նշանադրության մատանին, գրում է Daily Mail-ը:
43-ամյա Քարդաշյանը, որը նշանադրված է ռոք երաժիշտ Թրևիս Բարքերի հետ, պատահաբար կանգնել է մատանու վրա ու կոտրել այն: Նա այս մասին պատմել է The Kardashians իրապատում շոուի ժամանակ, երբ մայրը՝ Քրիս Ջեները նկատել է, որ աղջկա մատնեմատին բացակայում է զարդը:
«Դա, հավանաբար, ամենավատ բաներից մեկն է, որ երբևէ արել եմ իմ ամբողջ կյանքում: Ես նստած էի հատակին, հանեցի մատանին և դրեցի այն կողքիս, կարծես թե այն անվտանգ կլիներ հենց իմ կողքին: Հետո պետք է ինչ֊որ բան վերցնեի պահարանի վերևից, և երբ իջա, ոտք դրեցի մատանու վրա։ Ես ժամերով հիստերիկ լաց էի լինում, իսկ հետո զանգահարեցի Թրեվիսին։ Ես ասացի. «Ես իսկապես շատ վատ բան եմ արել», – պատմել է կինը: