Բոլորը վստահ են, որ հենց Քանյե Ուեսթն է Քիմին տարբերվող ոճի խորհրդանիշ դարձրել։ Տարիներ շարունակ ռեփերն ամբողջովին փոխել է կնոջ արտաքինը։ Երբեմն նրանք նույնիսկ վիճում էին, քանի որ Ուեսթին դուր չէր գալիս կնոջ հանդերձանքը։
«The Kardashians» իրապատում շոուի նոր դրվագում Քարդաշյանը խոստովանել է, որ ամուսնուց բաժանվելուց հետո խուճապի նոպաներ է ունեցել։ «Ես հասա նրան, որ նրանից խորհուրդ էի հարցնում ամեն ինչի հետ կապված, ընդհուպ՝ ինչ հագնեմ: Նույնիսկ հիմա ես խուճապի նոպաներ եմ ունենում, երբ ընտրում եմ ինչ հագնել»,- խոստովանել է աստղը։
Քիմը նաև հայտնել է, որ Քանյեն ժամանակին խիստ քննադատել է իր հանդերձանքը։ Դա տեղի ունեցել, երբ նա, առանց Քանյեի օգնության, ընտրել է, թե ինչ լուքով պետք է ներկայանա The Wall Street Journal Awards-ի արարողությանը: Միջոցառումից հետո նրան զանգահարել է ռեփերը և ասել, որ կարիերան ավարտված է։ «Նա ասաց ինձ, որ իմ կարիերան ավարտված է, իսկ հետո ցույց տվեց Մարջ Սիմփսոնի լուսանկարը նման լուքով»,- խոստովանել է Քարդաշյանը քրոջ հետ զրույցում։