Ադելի և նրա ընտրյալի նոր ձեռքբերումը` 80 միլիոն դոլարով (լուսանկարներ)

Դեռ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին հայտնի դարձավ, որ երգչուհի Ադելը և Clutch Sports Group խմբի հիմնադիր Ռիչ Պոլը հարաբերությունների մեջ են։ Նրանց հարաբերություները մեծ արագությամբ են զարգանում, այսպիսով, դեկտեմբեր ամսին զույգը հայտնեց նշանադրության մասին, իսկ այժմ երգչուհին իր ինստագրամյան էջում նոր հայտարարոթյուն է արել։

Ադելը հրապարակել է լուանկարներ, որոնցում ինքը և իր սիրելին կանգնած են իրենց նոր համատեղ ձեռքբերված շքեղ առանձնատան դիմաց։ Այդ տունը նախկինում պատկանել է Սիլվեստեր Ստալոնեին, արժեցել է 80 միլիոն դոլար։ Հարկ է նշել, որ Ստալոնեն սկզբում տունը վաճառքի է հանել 110 միլիոն դոլարով,  սակայն այդ գնով ցանկացողներ չեն հայտնվել։

Առաձնատանը կա 6 ննջասենյակ, 10 սանհանգույց, խաղասրահ, կինոսրահ, բար և նույնիսկ սիգարի համար նախատեսված սենյակ։