Քանյե Ուեսթի ընկերուհին ռեփերի անունով դաջվածք է արել

Քանյե Ուեսթի նոր ընկերուհին՝ մոդել Չեյնի Ջոնսը, ռեփերի պատվին արված նոր դաջվածքով նկար է հրապարակել։ Նա լուսանկարով կիսվել է Instagram-ի Stories բաժնում։

Լուսանկարում երևում է, թե ինչպես է արտիստի «Ye» կեղծանունը դաջված աղջկա ձախ դաստակին։ Լուսանկարում մոդելը արծաթագույն տոպ է հագել կիպ տաբատով։

Փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ 44-ամյա Քանյե Ուեսթը սկսել է հանդիպել 24-ամյա Չեյնի Ջոնսի հետ։ Նրանց նկատել են Մայամիում գնումներ կատարելիս։ Արտիստի երկրպագուներն այն ժամանակ նշել էին, որ Ուեսթի նոր սիրելին արտաքինով և հագուստի ոճով նման է ռեփերի նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին Քարդաշյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել Քանյե Ուեսթից, իսկ 2022 թվականի մարտին զույգը պաշտոնապես խզել է հարաբերությունները։