Մոնակոյի արքայազնը կնոջը տարեկան 12 մլն եվրո կվճարի՝ թագավորական պարտականությունները կատարելու համար

Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը իր կնոջը՝ արքայադուստր Շառլինին, տարեկան 12 միլիոն եվրո կվճարի թագավորական պարտականությունների կատարման համար՝ դրանով իսկ ստեղծելով կայուն ամուսնության տպավորություն։ Այս մասին գրում է spletnik.ru-ն։

Նշվում է, որ արքայադուստրը ստիպել է ամուսնուն գաղտնի պայմանագիր կնքել։ Պայմանագրում նշված են կետեր, ըստ որի, Ալբերտը տարեկան 12 միլիոն եվրո պետք է վճարի Շառլինին։

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, պայմանագիրն անհրաժեշտ էր արքայադստեր համար՝ ամուսնուց ֆինանսապես անկախ լինելու համար: Պայմանագրի պայմանների համապատասխան, արքայադուստրը պետք է հայտնվի «Ֆորմուլա-1»-ի գրան Պրիում և Rose բարեգործական պարահանդեսում:

Թագավորական ընտանիքը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։

Արքայադուստր Շառլինը և արքայազն Ալբերտը ամուսնացած են ավելի քան 10 տարի, սակայն, ըստ լուրերի, նրանց ամուսնությունը երջանիկ անվանել չի կարելի։ Այս խոսակցությունները հատկապես ակտիվացան այն ժամանակ, երբ արքայադուստրը երկար բացակայում, ինչպես նաև Շառլինի վերջին լուսանկարները, որոնցում, ըստ սոցիալական ցանցերի օգտատերերի, հոգնած և թույլ տեսք ունի: Ինքը՝ արքայազն Ալբերտը, հերքում է ամուսնությունում խնդիրների առկայությունը։