«Եվրատեսիլ 2022»-ում հաղթող ճանաչվեց Ուկրաինան

Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը, որում հաղթող ճանաչվեցին Ուկրաինան ներկայացնող «Kalush Orchestra» խումբը։

Միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց Ռոզա Լինը։ Երգչուհին մրցույթին ներկայանում էր «Snap» երգով, որի հեղինակը հենց ինքն է։

Ընդհանուր միավորներով երկրորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիան էր, երրորդում` Իսպանիայի ներկայացուցիչը։ Հավելենք, որ Ուկրաինան ձայների ճնշող առավելություն ստացավ հանդիսատեսի քվեարկության արդյունքում։

Հայաստանը 20-րդ տեղում էր՝ 61 միավորով։: Եզրափակչին մասնակցում էր 25 երկիր։