Որ երկրների օգտին է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2022»–ում

Իտալիայում այս պահին ընթանում է «Եվրատեսիլ 2022»-ը։ Քիչ անց հայտնի կդառնա մրցույթի 66-րդ հաղթողի անունը: Հաղթանակի համար հիմնականում պայքարում են Միացյալ Թագավորությունը և Շվեդիան։

Նշենք, որ Հայաստանի ժյուրիի կազմում ընդգրկված են Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանը:

Հայաստանից քվեարկության արդյունքները հայտնել է Գարիկ Պապոյանը:

Իսպանիա 12

Իտալիա 10

Պորտուգալիա 8

Ֆրանսիա 7

Ուկրաինա 6

Շվեդիա 5

Նիդերլանդներ 4

Էստոնիա 3

Հունաստան 2

Մոլդովա 1: