Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում Ուկրաինայի հաղթանակից հետո Մեծ Բրիտանիան կարող է հաջորդ տարի մրցույթը հյուրընկալելու հնարավորություն ունենալ՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրադրությունը․ գրում է The Guardian-ը։
«Չնայած Մեծ Բրիտանիան երկրորդ տեղն է զբաղեցրել, Ուկրաինայի հաղթանակը դեռ Բրիտանիային հույսեր է տալիս, որ միջոցառումը կարող է անցկացվել երկրի տարածքում»,-գրել է պարբերականը։
Նշվում է, որ ավանդաբար մրցույթն անցկացվում է նախորդում հաղթանակ տարած երկրում, սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը հնարավոր է հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հնարավոր է 2023-ին մրցույթը կազմակերպվի «Մեծ հնգյակի» երկրներից (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Մեծ Բրիտանիա) որևէ մեկում, քանի որ նրանք մշտապես երաշխավորված տեղ ունեն Եվրատեսիլի եզրափակչում։