Ամերիկյան հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն ու ռոք երաժիշտ Թրևիս Բարքերը յոթ ամսվա նշանադրությունից հետո պաշտոնապես ամուսնացել են։ Ինչպես փոխանցում է EXPRESS պարբերականը, 43-ամյա Քարդաշյանն ու Blink 182 խմբի 46-ամյա թմբկահարն ամուսնացե են կիրակի՝ մայիսի 15-ի կեսօրին։
Ամուսնության արարողությանը, որը տեղի է ունեցել Սանտա Բարբարայի դատարանի շենքում, ներկա են գտնվել զույգի ընկերներն ու ընտանիքի անդամները։ The Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղը կրել է կարճ ճերմակ հարսանեկան զգեստ, իսկ Թրևիս Բարքերը՝ սև սմոքինգ։
Արարողությունից հետո զույգը հեռացել է վինտաժային սև կաբրիոլետով, որին փակցված է եղել «Նորապսակներ» պաստառը։