Բրիթնի Սփիրսը կորցրել է երեխային, որին սպասում էր իր փեսացուից՝ սպորտային մարզիչ Սեմ Ասգարիից, Instagram-ում երկրպագուներին հայտնել է երգչուհին։
«Խորը ցավով պետք է տեղեկացնենք, որ կորցրել ենք մեր հրաշալի երեխային վաղ հղիության շրջանում: Այն ծանր ժամանակ է ցանկացած ծնողի համար: Երևի հարկավոր էր սպասել, մինչ բարի լուրը հայտնելը, բայց մենք շատ ոգևորված էինք և ուզում էինք կիսվել մեր ուրախությամբ»,- ասվում է զույգի համատեղ հայտարարության մեջ։
Սփիրսն ու Ասգարին հավելել են, որ իրենք միմյանց մեջ աջակցություն կփորձեն գտնել, և դեռ անհամբեր կսպասեն ապագայում ընտանիքի համալրմանը:
Այն, որ Բրիթնի Սփիրսը հղի է, հայտնի դարձավ ապրիլին։ Երգչուհին արդեն երկու որդի ունի՝ 16-ամյա Շոնը և 15-ամյա Ջեյդենը՝ Քևին Ֆեդերլայնից։