Billboard Music Awards 2022-ի բոլոր մրցանակակիրները

Մինչ մենք քնած էինք, արևմտյան աստղերն իրենց համարձակ, շքեղ և ինչ-որ տեղ նաև արտասովոր հանդերձանքով քայլեցին Լաս Վեգասում անցկացվող Billboard Music Awards 2022 -ի (BBMA) կարմիր գորգի վրայով։ Ամեն տարի Billboard-ի համանուն հրատարակությունը արտիստներին շնորհում է մրցանակներ երաժշտական ​​ոլորտում ակնառու նվաճումների համար։

Հիմնական անվանակարգերում հաղթողների ցանկը.

«Լավագույն արտիստ» – Դրեյք,

«Լավագույն նոր արտիստ» – Օլիվիա Ռոդրիգո,

«Լավագույն տղամարդ կատարող» – Դրեյք,

«Լավագույն կին արտիստ» – Օլիվիա Ռոդրիգո,

«Լավագույն դուետ/խումբ» – BTS;

«Top Billboard 200 Artist» – Թեյլոր Սվիֆթ,

«Top Hot 100 Artist» – Օլիվիա Ռոդրիգո,

«Լավագույն սթրիմինգային արտիստ» – Օլիվիա Ռոդրիգո,

«Լավագույն ռադիո երգիչ» – Օլիվիա Ռոդրիգո,

«Billboard Global 200 լավագույն արտիստը» – Օլիվիա Ռոդրիգո,

«Top Billboard Global (բացառությամբ ԱՄՆ) արտիստ» – Էդ Շիրան

«Լավագույն տուր» – The Rolling Stones,

«Լավագույն R&B արտիստ» – Doja Cat,

«Լավագույն տղամարդ R&B կատարող» – The Weeknd,

«Լավագույն R&B կին արտիստ» – Doja Cat,

«Լավագույն R&B տուր» – Բրունո Մարս,

«Լավագույն ռեփ կատարող» – Դրեյք,

«Լավագույն տղամարդ ռեփ կատարող» – Դրեյք;

«Լավագույն ռեփ կատարող» – Megan Thee Stallion,

«Լավագույն քանթրի կատարող» – Թեյլոր Սվիֆթ,

«Լավագույն պարային/էլեկտրոնային կատարող» – Լեդի Գագա,

«Լավագույն քրիստոնյա արտիստ» – Ye (Քանյե Ուեսթ)։