Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսին Մարկ Էնթոնին ամուսնանում է «Միսս Տիեզերք 2021»-ի հաղթողի հետ

Երգիչ Մարկ Էնթոնին չորրորդ անգամ է ամուսնանալու։ Նրա նոր ընտրյալը «Միսս Տիեզերք 2021» տիտղոսի դափնեկիր Նադիա Ֆերեյրան է։ Մրցույթում աղջիկը ներկայացնում էր Պարագվայը։

Ֆերեյրան գալիք հարսանիքի մասին հայտարարել է Instagram-ում՝ տեղադրելով նշանադրության ադամանդե մատանու լուսանկարը, որը փորձագետները գնահատում են կես միլիոն դոլար։

Համացանցի օգտատերերը նկատել են, որ այն բավականին նման է այն մատանուն, որը ժամանակին Էնթոնին նվիրել է Ջենիֆեր Լոպեսին. հայտնիներն ամուսնացած են եղել տասը տարի:

Մարկի և Նադիայի սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին ընդամենը երեք ամիս առաջ, իսկ մարտին զույգը պաշտոնապես հայտարարեց իր հարաբերությունների մասին։ Ֆերեյրան 30 տարով փոքր է իր ապագա ամուսնուց։