Ջեյսոն Մոմոան ներողություն է խնդրել Սիքստինյան կապելլայում լուսանկարվելուց հետո

«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան Instagram-ում ներողություն է խնդրել Սիքստինյան կապելլայում լուսանկարվելու համար՝ հրապարակելով մարզումների քրտնած, առանց վերնաշապիկի տեսանյութ:

42-ամյա Մոմոան այժմ գտնվում է Հռոմում՝ «Ֆորսաժ» սագայի 10-րդ մասի նկարահանումներին։

Դերասանը մայիսի 9-ին հրապարակել է Միքելանջելոյի հայտնի կտավների տակ գտնվող իր լուսանկարները։ Երկրպագուները մեկնաբանություններում նշել են, որ այցելուներին սովորաբար արգելվում է լուսանկար կամ տեսանյութ անել Վատիկանում գտնվող մատուռում։