«Եվրատեսիլ 2022»-ում հաղթած ուկրաինական խումբը կվաճառի ստացած մրցանակը

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած ուկրաինական Kalush Orchestra երաժշտական խումբն աճուրդի կհանի որպես մրցանակ ստացած ապակե խոսափողը։ Այս մասին գրում է Եվրոնյուզը։

Երաժիշտները հայտնել են, որ մտադիր են ստացված գումարը փոխանցել Ուկրաինայի բանակի աջակցության հիմնադրամին։ Մրցույթի հաղթողների համար չկա դրամական պարգև։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային  մրցույթում հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում 631 միավորով հաղթել է Ուկրաինայի ներկայացրեց Kalush Orchestra-ն «Stefania» երգով: