Ուկրաինացի երգչուհի, Եվրատեսիլում Ուկրաինայից ժամանած ժյուրիի անդամ Իրինա Ֆեդիշինն ասել է, որ մրցույթի մրցավարական համակարգում ձախողում է տեղի ունեցել, ինչի հետևանքով Լեհաստանը սխալ միավորներ է հավաքել։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ մրցույթից հետո երկրի բնակիչները սկսել են դատապարտել Ուկրաինայից ժամանած ժյուրիի անդամներին, որոնք Լեհաստանին 0 միավոր են տվել, մինչդեռ այս երկիրը Ուկրաինային ցուցաբերում է ակտիվ աջակցություն։
«Ես հենց նոր տեղեկություն ստացա, որ գնահատման համակարգը ձախողվել է և Ուկրաինայի ժյուրին սխալ միավոր է դրել Լեհաստանին: Ուստի մենք սպասում ենք պաշտոնական արդյունքներին»,- գրել է նա Instagram-ում: