Կուդրյավցևան հիշել է՝ ինչպես են իր մերկ լուսանկարներն օգտագործել շաուրմա գովազդելու համար

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան «Звезды сошлись» հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչպես են Maxim ամսագրի համար իր մերկ լուսանկարներն անօրինականորեն օգտագործել շաուրմա գովազդելու համար։

«Ես շաուրմա եմ գովազդել Կիևի երկաթուղային կայարանում։ Ընկերներս ասացին, որ այնտեղ կրպակ կար։ Ես գործնականում կիսամերկ էի տղամարդկանց ամսագրից, և նրանք շաուրմա էին նկարել», – պատմել է Կուդրյավցևան:

Նման կերպ հեռուստահաղորդավարուհին «գովազդել է» մատների բշտիկների համար նախատեսված քսուքը։ Կուդրյավցևայի խոսքով, ծանոթները հաճախ են զանգել իրեն և հարցրել, թե արդյոք միջոցն իսկապես այդքան լավ է աշխատում: Նա փորձել է գտնել անբարեխիղճ գարծարարների, բայց «վերջը» չի հաջողվել գտնել։