Քորթնի Քարդաշյանը հարսանեկան լուսանկարներ է հրապարակել

Քորթնի Քարդաշյանը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել հարսանիքից․ օրերս հեռուստաասատղը պաշտոնապես ամուսնացավ սիրելիի՝ Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերի հետ։

«Քանի դեռ մահը մեզ չի բաժանել»,- գրել է Քորթնին գրառման մեկնաբանություններում։

Արարողությունը տեղի է ունեցել Սանտա Բարբարայում։ Հարսնացուն արարողության համար ընտրել է Dolce & Gabbana-ի կարճ զգեստ՝ խորը դեկոլտեով, որի արժեքը 1825 դոլար է։ Նա ամբողջացրել է տեսքը սպիտակ քողով և թափանցիկ ձեռնոցներով։ Թրևիս Բարքերը ներկայացել է սմոքինգով։

Նորապսակներին մեկնաբանություններում շնորհավորել են երկրպագուներն ու հարազատները՝ քույրերը՝ Քիմը և Քլոյեն, ինչպես նաև մայրը՝ Քրիս Ջենները։

«Քրևիս ընդմիշտ»,- գրառումը մեկնաբանել է Քիմ Քարդաշյանը։

Զույգը նախատեսում է մոտ ապագայում ճոխ տոնակատարություն կազմակերպել իրենց հարսանիքի կապակցությամբ, որը կայանալու է Իտալիայում։