Երգչուհի Ալլա Պուգաչովան ասել է, որ աշնանը կվերադառնա Ռուսաստան, գրում է Известия-ն։
Նրա խոսքով՝ ինքը նախատեսում է երեխաների հետ վերադառնալ սեպտեմբերին, երբ ավարտվեն դպրոցական արձակուրդները։
«Սեպտեմբերի 1-ին երեխաները պետք է գնան դպրոց. այժմ նրանք առցանց սովորում են»,- ասել է Պուգաչովան։
Տեղեկություններն այն մասին, որ Պուգաչովան և նրա ամուսինը՝ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը, Ռուսաստանից Իսրայել են մեկնել, հայտնվեցին մարտի սկզբին։
Ինքը՝ Գալկինը, հետագայում խոստովանել է, որ ֆինանսական դժվարությունների պատճառով լքել է Ռուսաստանը և մեկնել Իսրայել։ Նա խնդրել է չհանդիմանել իրեն դավաճանության համար և շեշտել, որ շարունակում է սրտի թրթիռով վերաբերվել ռուս հանդիսատեսին և ցանկանում է կրկին ելույթ ունենալ իր հայրենակիցների առաջ։
Նա նաև հայտնել է, որ հունիսին Իսրայելում կայանալիք իր համերգի բոլոր տոմսերը սպառվել են։