Marvel-ի ղեկավարը անվանել է կինոստուդիայի ամենադիտված սերիալը

Marvel-ի գործադիր տնօրեն Քևին Ֆեյջը անվանել է ստուդիայի ամենաշատ դիտված սերիալը Disney+ հարթակում, այս մասին գրում է Deadline-ը: Ամենադիտվածն է դարձել «Լոկի» խաբեության աստծո մասին սերիալը, ով ժամանակի դեմ հանցագործություն է կատարել և կարող է ոչնչացվել։

Ֆեյջի խոսքով՝ «Լոկի»-ի նկարահանումները «համարձակ քայլ» էին, որը, այնուամենայնիվ, տվել է իր արդյունքը։

Նա հավելել է, որ սա Marvel-ի առաջին սերիան է Disney+ հարթակում, որը երկարաձգվել է երկրորդ եթերաշրջանով։ Շուտով կսկսվեն նոր եթերաշրջանի նկարահանումները։