Աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից մեկը համարվող Ադրիանա Լիման մեկնել է Կանն, որտեղ մեկնարկել է կինոփառատոնը և որին որպես հյուր մասնակցում է աստղային բրազիլուհին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 40-ամյա Լիման, որը գտնվում է հղիության վերջին եռամսյակում և պատրաստվում է երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, հայտնվել է կարմիր գորգին:
Նա հատուկ ընտրել է այնպիսի զգեստ, որը որովայնի հատվածում բաց է: Մոդելը հպարտորեն ընդգծել է իր կարգավիճակը:
Լիմային ուղեկցել է երեխայի հայրը՝ Անդրե Լիմերսը: