Մեգան Ֆոքսն ու Քոլսոն Բեյքերը միանման դաջվածքներ են արել (լուսանկարներ)

Մեգան Ֆոքսը և նրա փեսացուն՝ Քոլսոն Բեյքերը, որն ավելի հայտնի է Machine Gun Kelly անունով, իրենց մատնեմատներին միանման դաջվածքներ են արել: Դաջվածքները պատկերում են վուդու տիկնիկներին ասեղով՝ խրված է սրտում, որոնցից զույգն ունի նաև իրենց տանը: Քոլսոն Բեյքերը համապատասխան  լուսանկարներով կիսվել է Instagram-ում։

Շուտով զույգը նախատեսում է ամուսնանալ. ըստ ինսայդերների՝ Մեգանն ու Քոլսոնը ցանկանում են գոթական ոճով տոնակատարություն կազմակերպել:

Քոլսոն Բեյքերը հունվարին ամուսնության առաջարկ արեց իր սիրելիին և նրան նվիրեց անսովոր ադամանդե և զմրուխտ մատանի (Մեգան Ֆոքսի և Քուլսոն Բեյքերի թալիսման քարերը):