Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դարձել է 2022 թվականի ամենաազդեցիկ մարդը՝ ըստ Time ամսագրի ընթերցողների։
«Երբ փետրվարին ռուսական զորքերը լայնամասշտաբ ներխուժում կատարեցին Ուկրաինա, Զելենսկին, որը քաղաքական փորձ չունեցող կատակերգու դերասան էր մինչ 2019 թվականին Ուկրաինայի նախագահ ընտրվելը, դուրս եկավ համաշխարհային ասպարեզ և համախմբեց առաջնորդներին՝ աջակցելու Ուկրաինային»:
Զելենսկին հավաքել է ավելի քան 3,3 միլիոն ձայն և զբաղեցրել առաջին տեղը՝ հավաքելով ձայների 5 տոկոսը։
Երկրորդ տեղում է Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ ձայների 3,5%-ով։ Երրորդ տեղում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ հավաքելով ձայների 3,4%-ը։
2022-ի Time100 ցուցակը կհրապարակվի մայիսի 23-ին։