Էդ Շիրանը երկրորդ անգամ հայր է դարձել

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը երկրորդ անգամ հայր է դարձել։ Այս մասին երաժիշտը հայտնել է Instagram-ի իր էջում:

Երգչի կինը նրան դուստր է պարգևել:

«Ուզում ենք, որ բոլորդ իմանաք՝ մենք ևս մի հրաշալի դուստր ունենք: Երկուսս էլ սիրահարված ենք նրան»,- գրել է երգիչը:

Էդ Շիրանն ու Չերի Սիբորնն ամուսնացել են 2019 թվականին։ Մեկ տարի անց զույգը դուստր է ունեցել՝ Լայրա Անտարկտիկա Սիբորն Շիրանը:

Էդ Շիրանը գրավում է երկրպագուների սրտերը ոչ միայն իր լիրիկական սիրային երգերով, այլև իրեն որպես սիրող հայր դրսևորելով։ Ինքը՝ երաժիշտը, հաճախ է խոսում այն ​​մասին, թե ինչպես է իր կյանքի վրա ազդել իր առաջնեկի ծնունդը։