Ալեն Դելոնի ներկայացուցիչը մեկնաբանել է դերասանի մահվան մասին տեղեկությունը

Մամուլի խոսնակը մեկնաբանել է ԶԼՄ-ների և Telegram ալիքների հաղորդագրությունները, թե ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը մահացել է էվթանազիայի հետևանքով, ինչպես նախապես ծրագրել էր։ Այս մասին հայտնում է «StarHit» հրատարակությունը։

Ինչպես հայտնել է կինոաստղի ներկայացուցիչը, 86-ամյա արտիստը ողջ է, և նրա հետ ամեն ինչ կարգին է։

Ավելի վաղ Ալեն Դելոնի որդին ասել էր, որ իր հայրը ցանկանում է մահանալ էվթանազիայի օգնությամբ։

Նաև ֆրանսիացի դերասանն ինքն է «տրամաբանական և բնական» անվանել մահանալու այս ճանապարհը։ Նա հայտարարել էր, որ տարիքի հետ մարդն «իրավունք ունի լքելու այս աշխարհը հանգիստ, առանց հիվանդանոցների ու ներարկումների»։