Քորթնի Քարդաշյանի իտալական հարսանիքի առաջին լուսանկարները

Համացանցում հայտնվել են իտալական Պորտոֆինոյից առաջին լուսանկարները, որտեղ Քորթնի Քարդաշյանը՝ քույրերից ավագը, երրորդ անգամ ամուսնացել է իր ընտրյալի՝ Թրևիս Բարքերի հետ։ Սակայն պարզում է, որ սև մինի զգեստն ու կարճ շղարշը միայն հանդերձանքից մեկն է եղել։ Հիմնական զգեստը սպիտակ էր, բայց կրկին կարճ։ Daily Mail-ը հրապարակել է տոնակատարության առաջին լուսանկարներն ու մանրամասները։

46-ամյա Թրևիսը արարողությանը ներկայացել է ոչ թե փարաջայով, որով նրան ավելի վաղ էին տեսել, այլ էլեգանտ կոստյումով։ Հարսանիքին ներկա են եղել նաև նրա երկու երեխաները նախորդ հարաբերություններից՝ որդին՝ Լենդոնը և դուստրը՝ Ալաբաման:

Արարողությունն տեղի է ունեցել գրոտում, ինչպես կանխատեսել էին տաբլոիդները, Քորթնին քայլել է դեպի խորան «Ավե Մարիայի» հնչյունների ներքո։ Նրա մայրը՝ Քրիս Ջենները, օգնել է նրան իջնել քարանձավ՝ արարողության համար կրելով վարդագույն զգեստ՝ փետուրներով զարդարված:

Ի դեպ, արարողությունը հովանավորել է Dolce & Gabbana նորաձևության տունը, որը տրամադրել է ոչ միայն հարսանյաց զգեստներ, այլեւ Riva նավակներ, որոնցով հյուրերը ժամանել են Պորտոֆինո, որտեղ տեղի է ունեցել արարողությունը։

Հարսանիքից հետո զույգն ու հյուրերը տևական ժամանակ լուսանկարվել են, ուստի պաշտոնական նկարներին պետք է սպասել ավելի ուշ։

Հայտնի է, որ Villa Castello Brown-ի ողջ տարածքը, որտեղ տեղի է ունեցել հարսանեկան խնջույքը, փակ է եղել հանրության համար և ապահով կերպով թաքցվել է հետաքրքրասեր աչքերից, և ողջ անձնակազմը ստորագրել է իրավական համաձայնագիր՝ արգելելով նրանց խոսել հարսանիքի մասին։

Քլոե և Քիմ Քարդաշյանները քրոջ հարսանիքին սև զգեստներ են հագել։ Ավելին, համացանցում Քիմի հանդերձանքն արդեն համեմատել են հայտնի ֆիլմի Մորտիշա Ադամսի զգեստի հետ։

Հյուրերի ստույգ թիվը հայտնի չէ, սակայն հարսանիքին ներկա է եղել Machine Gun Kelly՝ փեսայի երկարամյա ընկերը, ում հետ անցյալ տարի ձայնագրել են Tickets to My Downfall ռոք ալբոմը։ Մեգան Ֆոքսն ուղեկցել է նրան, սակայն նրան հաջողվել է խուսափել պապարացիներից։