Գոթական թագուհի. Քիմ Քարդաշյանի՝ ամբողջովին սև կերպարը քրոջ հարսանիքին

Կիրակի օրն Իտալիայի Պորտոֆինո քաղաքում երաժիշտ Թրևիս Բարքերը և Քարդաշյան քույրերից ավագը՝ Քորթնին, մեծ մասշտաբով ամուսնացել են։ Հայտնի է, որ «բանկետը վճարել է» իտալական Dolce & Gabbana ապրանքանիշը։ Հարսն ու փեսան, բոլոր կարևոր հյուրերը, հագնված էին հայտնի բրենդի հանդերձանքով, իսկ արարողությունն ինքնին տեղի է ունեցել Dolce & Gabbana-ի առանձնատանը։ Առաջին հերթին, ընտանիքի բոլոր անդամները պարտավորվել էին հարսանեկան շաբաթվա ընթացքում մի քանի անգամ փոխել զգեստները: Կարծես, Դոմենիկոն ու Ստեֆանոն չեն խնայել հոնորարների վրա։ Հարկ է նշել, որ Քարդաշյան-Ջեններ բոլոր կանանց համար այս ոճը անհավանականորեն սազել է, ուստի հագուստի և անհատականությունների միջև դիսոնանս չի եղել։ Գրում է Elle․ru-ն։

Միայն կարելի է նախանձել, թե ինչ շքեղ տեսք ունի Քիմ Քարդաշյանը սիցիլիական այս ժանյակով. եկեք համաձայնենք, որ աստղն այստեղ ավելի շատ նման է մաֆիայի պարագլխի այրու, քան հարսնաքրոջը, բայց դա նրան բացարձակապես չի զրկել հմայքից։ Պատյան-զգեստը, որը ոտքից գլուխ պատված է սև ժանյակով և զարդարված հսկայական խաչով, Քիմի նոր սպիտակ վարսերի հետ միասին համահունչ և հաջող ընտրված տեսք է հաղորդում: