Քարդաշյան-Ջեններ քույրերը՝ Քորթնի Քարդաշյանի հարսանիքին (լուսանկարներ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ մայիսի 22-ին, իտալական Պորտոֆինոյում կայացել է հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանի և Blink-182 խմբի թմբկահար Թրևիս Բարքերի հարսանեկան շքեզ արարողությունը։

Քորթնիի հարսանիքին ներկա էին նաև կրտսեր քույրերը՝ Քիմ և Քլոե Քարդաշյաններն ու Քայլի և Քենդալ Ջեններները, ինչպես նաև նրանց մայրը՝ Քրիս Ջենները, ով դստերն ուղեկցել է մինչև խորան։

Հարսանեկան արարողությանը Քիմը ներկայացել է առանց սիրելիի՝ Փիթ Դևիդսոնի, հեռուսաաստղին ուղեկցել է ավագ դուստրը՝ Նորթը։ Քայլի Ջենները ևս ներկայացել է դստեր՝ Սթորմիի հետ։ Իսկ Քենդալ Ջեններին ուղեկցել է սիրելին՝ Դևին Բուքերը։

Նշենք, որ զույգի հարսանիքի պաշտոնական հովանավորը եղել է Dolce & Gabbana-ն։ Իտալական ապրանքանիշը վճարել և տրամադրել է ամեն ինչ՝ թռիչքներից և կացարանից մինչև գալա բանկետ և խորան: Բոլոր հյուրերը, առանց բացառության, կրել են Dolce&Gabbana-ի զգեստները։