Քիմ Քարդաշյանը սպառնալիքների պատճառով դիմել է դատարան՝ պաշտպանություն ստանալու

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայց է ներկայացրել իր անվտանգությունը պաշտպանելու համար՝ ասելով, որ տասնյակ սպառնալիքներ է ստացել, այդ թվում՝ իր գրասենյակը ռումբով պայթեցնելու մասին:

Փաստաբան Շոն Հոլլին նշել է, որ Քարդաշյանը պաշտպանական օրդեր է խնդրել Դեյվիդ Ռեսենդիզի դեմ, ով, ըստ նրա, ինչ-որ կերպ ձեռք է բերել իր տան և բիզնեսի հասցեները և բազմաթիվ նամակներ ուղարկել (ավելի քան 80), տարբեր սպառնալիքներով՝ ուղղված իրեն և իր երեխաներին:

Հայցում ասվում է, որ տղամարդը բազմաթիվ կեղծ հայտարարություններ է արել հեռուստաաստղի ինտիմ հարաբերությունների մասին։ Քարդաշյանը պնդում է, որ իր նամակներում «զզվելի» հայտարարություններ է արել իր «սեքսուալ բնույթի» հարաբերությունների մասին։