Մեգան Ֆոքսն ու Machine Gun Kelly-ն մասնակացել են Քորթնի Քարդաշյանի և Թրևիս Բարքերի հարսանիքին իտալական Պորտոֆինո քաղաքում։ Եվ նրանք դրա համար առնվազն երեք պատճառ ունեին։
Նախ՝ զույգն իսկապես ընկերական հարաբերություններ ունի նորապսակների հետ։ Երաժիշտներին նաև կապում են մասնագիտական հարաբերությունները։ Երկրորդ, Dolce & Gabbana դուետը հանդես է եկել որպես հարսանիքի պաշտոնական հովանավոր: Ինչպես գիտեք, Machine Gun Kelly-ն բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել ապրանքանիշի հետ և այժմ միշտ և ամենուր կրում է «միայն Dolce»: Եվ այս հարսանիքն ամբողջությամբ կարելի է համարել շոու կամ գովազդային արշավ։ Երրորդը՝ շատ շուտով այստեղ՝ Իտալիայում, տեղի կունենա հենց Մեգան Ֆոքսի և ռոքեր-ռեփերի հարսանիքը։
Ինչ էլ որ լինի, հարյուրավոր հյուրերին զույգը չի հիասթափեցրել։ Machine Gun Kelly-ի հովազի պրինտով կոստյումը դեռ մի կողմ, սակայն Մեգանի զգեստն առանձին վերլուծության է արժանի։ Միջնադարյան գոթիկայի և ժամանակակից նորաձևության համադրություն։ «Պատմական» մասի համար պատասխանատու են կիպ սև ժանյակային կորսետը և օրիգինալ դեկոլտեն։ Իսկ թրենդային մասի համար՝ փափուկ կաշվե կիսաշրջազգեստը՝ հսկայական բանտով, որն արդյունավետ կերպով մերկացնում է Ֆոքսի գեղեցիկ ոտքերը։