Հայտնի են բրիտանացի ամենահարուստ երաժիշտների անունները

The Sunday Times հրատարակությունը ներկայացրել է ամենահարուստ բրիտանացի երաժիշտներին:

Ցուցակը գլխավորել է երգիչ և երգահան Փոլ Մաքքարթնին, ում կարողությունը գնահատվում է 865 մլն ֆունտ: Դրանցից 45 միլիոնը նա վաստակել է վերջին երեք տարվա ընթացքում։

Երկրորդ տեղը զբաղեցրել է U2 խմբի առաջատար Բոնոն՝ 625 մլն ֆունտ կարողությամբ, իսկ լավագույն եռյակը եզրափակել է կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերը՝ 495 մլն ֆունտ կարողությամբ։ Նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ուեբերի դեպքում այդ ցուցանիշը նվազել է 30 միլիոնով, ինչը տեղի է ունեցել թատրոնի և համերգային գործունեության վրա համաճարակի ազդեցության պատճառով։

Չորրորդ և հինգերորդ տեղերում են Էլթոն Ջոնը (395 միլիոն ֆունտ ) և Սթինգը (320 միլիոն ֆունտ ): Հստակեցվում է, որ Սթինգի կարողությունն ամենաշատն աճել է՝ 100 ֆունտ ստերլինգով։ Նախկինում արտիստը Universal-ին վաճառել էր իր երաժշտական ​​կատալոգը, որտեղ ներառված էին նաև The Police-ի հետ ձայնագրված ալբոմներ։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Քիթ Ռիչարդսը, Օլիվիան և Դանի Հարիսոնները, Ռինգո Սթարը և Էդ Շիրանը։