2-րդ և 3-րդ հղիություն. Սիրուշոն հղիության շրջաններից լուսանկարներ է հրապարակել հոր հետ

Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակել է լուսանկարներ հոր՝ դերասան Հրաչյա Հարությունյանի հետ։

Լուսանկարներից մեկն արված է 2016 թվականի մայիսին, երբ նա սպասում է իր 2-րդ որդու լույս աշխարհ գալուն, մյուս լուսանկարն արվել է 2022 թվականի մայիսին, երբ սպասում է իր դստեր լույս աշխարհ գալուն:

Նշենք, որ երգչուհին Հայաստանում չէ և սրա մասին տեղեկացրել է իր հետևորդներին՝ հայտնելով, որ մեկնում է երկրից՝ երեխային ծննդաբերելու նպատակով: