Հրապարակվել են Նաոմի Քեմփբելի դստեր առաջին լուսանկարները, որոնցում երևում է նրա դեմքը

Համացանցում հայտնվել են սուպերմոդել Նաոմի Քեմփբելի մեկ տարեկան դստեր առաջին լուսանկարները, որոնցում երևում է նրա դեմքը: «Super» Telegram-ալիքը հայտնում է, որ պապարացիները 90-ականների ամենահաջողակ սուպերմոդելներից մեկին լուսանկարել են Լազուրափին գտնվող «Hotel du Cap-Eden-Roc»-ում։

Թեև Նաոմին փորձել է գլխաշորով թաքցնել աղջկան, բայց տեսախցիկները «որսացել» են երեխայի դեմքը։

Ավելի վաղ մոդելը ցույց էր տվել նորածնի տոտիկները և նշել, որ նա արդեն աչքի է ընկնում ինքնուրույնությամբ և լավ բնավորությամբ:

Հիշեցնենք` 2021 թվականի մայիսի 18-ին Նաոմի Քեմփբելը հայտնել էր, որ առաջին անգամ մայր է դարձել։ Նա չէր բացահայտել երեխայի անունը։ Լուրեր են պտտվում, որ փոքրիկի հայրը նյույորքցի մուլտիմիլիոնատեր է։

Քեմփբելի երկրպագուները չեն բացառում, որ նա օգտվել է փոխնակ մոր ծառայություններից։