Հրապարակվել է «Տոր․ Սեր և ամպրոպ» ֆիլմի թրեյլերը

Marvel Studios-ը YouTube-ի իր ալիքում հրապարակել է առաջիկա «Thor: Love and Thunder» ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հունիսի 6-ին:

Գլխավոր դերերում են՝ Քրիս Հեմսվորթը, Նատալի Պորտմանը և Տեսա Թոմփսոնը։ Պատմությունը տեղի է ունենում «Avengers: Endgame»-ի իրադարձություններից հետո։ Տորը ցանկանում է թոշակի անցնել և ճանապարհորդել Գալակտիկայի պահապանների հետ: